Մարտին Շուլցը Թրամփին, Պուտինին եւ Էրդողանին «ինքնակալ իշխողներ» է անվանել
https://parstoday.ir/hy/news/world-i65434-Մարտին_Շուլցը_Թրամփին_Պուտինին_եւ_Էրդողանին_ինքնակալ_իշխողներ_է_անվանել
Եվրամիությունն ավելի խիստ պետք է արձագանքի Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում ժողովրդավարության թուլացմանը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունիս 24, 2017 06:19 Asia/Tehran
  • Մարտին Շուլցը Թրամփին, Պուտինին եւ Էրդողանին «ինքնակալ իշխողներ» է անվանել

Եվրամիությունն ավելի խիստ պետք է արձագանքի Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում ժողովրդավարության թուլացմանը։

Այս մասին հայտարարել է Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ, Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը։

Նրա խոսքով՝ կարեւոր է երիտասարդացնել Եվրոպան եւ այն ավելի ուժեղ դարձնել։ «Ոչ միայն խոսքով, այլեւ հստակ քաղաքականությամբ»,- Passauer Neue Presse-ի հետ հարցազրույցում ասել է Շուլցը։ Նա նշել է, որ G20-ում ոմանք իրենց ինքնակալ իշխողների նման են պահում՝ մատնանշելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներին։

News.am