Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
https://parstoday.ir/hy/news/world-i65484-Թուրքիայում_ազգային_փոքրամասնություններ_չկան._երկրի_փոխվարչապետ
Թուրքիայի փոխվարչապետերից Վեյսի Քայնաքը, խոսելով երկրում գործող կրոնական փոքրամասնությունների համայնքներին պատկանող հիմնադրամների մասին, հայտարարել է, որ Թուրքիայում փոքրամասնություններ իրականում գոյություն չունեն: Այս մասին գրում է թուրքական kanalmaras.com կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2017 14:00 Asia/Tehran
  • Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ

Թուրքիայի փոխվարչապետերից Վեյսի Քայնաքը, խոսելով երկրում գործող կրոնական փոքրամասնությունների համայնքներին պատկանող հիմնադրամների մասին, հայտարարել է, որ Թուրքիայում փոքրամասնություններ իրականում գոյություն չունեն: Այս մասին գրում է թուրքական kanalmaras.com կայքը:

«Մենք մեր հայ, ասորի և հրեա եղբայրներին որպես փոքրամասնություն չենք դիտարկում, դա ընդամենը Լոզանի պայմանագրից բխող ձևական անվանում է»,- ասել է Քայնաքը:

Նշենք, որ Լոզանի պայմանագրի 3-րդ բաժինն ամբողջությամն վերաբերվում է երկրի փոքրամասնություններին:

Ըստ Լոզանի պայմանագրի`կրոնական փոքրամասնություն համարվելու շնորհիվ հայերն իրավունք են ստացել սովորելու իրենց մայրենին, ինչից զրկված են քրդերը, զազաները, չերքեզներն ու լազերը:

Կրոնական փոքրամասնությունները նաև իրավունք ունեն սեփական համայնքային միջոցների հաշվին տնօրինելու բարեգործական, կրոնական, կրթական, մշակութային և հասարակական հաստատություններ ու միություններ:

Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի 3-րդ մասով «Թուրքական կառավարությունը պարտավորվում է լիակատար պահպանության տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները»: Բնականաբար «լիակատար պահպանությունը» ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չավիրելը, այլև դրանց ամրացումն ու նորոգումը։

tert.am/