Մամուլի տեսություն 26-06-2017
https://parstoday.ir/hy/news/world-i65634-Մամուլի_տեսություն_26_06_2017
Այսօր Ֆեթրի բարեբաստիկ տոնն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2017 12:11 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   26-06-2017

Այսօր Ֆեթրի բարեբաստիկ տոնն է:

yerkir.am

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հասան Ռոհանիին և Սեյյեդ Ալի Խամենեիին

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին և ի դեմս նրանց՝ Իրանի բարեկամ ժողովրդին Ռամադանի ավարտն ավետող Ֆեթր սրբազան տոնի կապակցությամբ՝ մաղթելով նրանց քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ առաջընթաց և հետագա զարգացում բոլոր բնագավառներում: 

 

«Ռեսալաթ»

Նասրոլլահ.«Ալե-Սաուդական ռեժիմը թույլ է Իրանի դեմ պայքարելու համար»

 

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար ՝ Սեյյեդ Հասան Նասրոլլահն անդրադարձել է պատերազմն իրան ներքաշելու կապակցությամբ Արաբիայի նոր գահաժառանգի կատարած հայտարարությանն, ասելով.«Սաուդական ռեժիմը թույլ է Իրանի դեմ պայքարելու համար»: Նա այդ խոսքերն ասել է Երուսաղեմի համաշխարհային օրվա առիթով ունեցած իր ելույթում:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ավելացրել է .«Արաբիայի գահաժառանգը հավակնել է թե պատերազմն Իրան է ներքաշելու և դա իրականացնելու է թաքֆիրականների ու ահաբեկիչների միջոցով»: Սեյյեդ Հասան Նասրոլլահի խոսքերով, բռնությունները, պաշարումը, ձերբակալումները, Հորդանան գետի արևմտյան ափի հետ կապի դադարեցումը, Երուսաղեմի հրեականացումը, բնակարանների ավերումը և տարածքների օկուպացումը, բոլորն իրականացվել են պաղեստինցիներին հուսահատեցնելու և նեղելու համար: «Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանի ժողովրդի անձնուրացության և իսլամական հանրապետության համակարգի հաստատման  շնորհիվ, լուսահոգի Իմամ Խոմեյնին Ռամազան ծոմապահության վերջին ուրբաթ օրը Երուսաղեմի համաշխարհային օր հռչակեց: Ղոդսի պաշտպանությունը բոլորի պարտականությունն է»-ասել է Նասրոլլահը:

 

«Շարղ»
Պակիստանում ահաբեկչական նոր խումբ է ձևավորվել

 

Պակիստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջերս այդ երկրում «Անսար Ալ-Շարիա» ահաբեկչական նոր խումբ է ձևավորվել : Խումբն առաջին ահաբեկչական ակտն իրականացրել է ուրբաթ օրը ՝ Քերաչիում սպանելով չորս ոստիկանների: ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Քերաչիի ոստիկանության դեմ ահաբեկչական ակտի վայրում, գտնվել են հայտարարություններ, որտեղ ահաբեկիչները նախազգուշացրել են Պակիստանի անվտանգության ուժերի դեմ «Ռադ Ալ-Էրթեդադ» օպերացիայի տեսքով ահաբեկչական հարձակումների կապակցությամբ:

 

«Շարղ»

Քուրբինը փորձում է երկրում վաղաժամկետ ընտրություններ անցկացնել

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցհարցումներն առաջին անգամ վկայում են այն մասին, որ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ՝   Ջերեմի Քուրբինն առաջ է անցնում իր մրցակից ՝ վարչապետ ՝ Թերեզա Մեյից, ուստի Քուրբինը մտադիր է մեծացնել ճնշումը ՝ վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու համար: Նրա խոսքերով, իշխանության ղեկին Մեյի մնալու մասին խոսելը «զավեշտալի» է:

 

«Համշահրի»
Մարոկոյի թագավորը սատարել է Կատարին

 

Մարոկոյի թագավորը հայտարարել է , որ հպարտանում է կատարի հետ իր երկրի լավ հարաբերություններով:

Մարոկոյի թագավոր ՝ Մոհամմեդ 6-րդն այդ խոսքերն ասել է իշխանության հասնելու տարեդարձի առիթով, Կատարի էմիր ՝ Թամիմ Բին համեդ Ալե-Սանիին հղած շնորհավորական ուղերձում:

Մարոկոյի թագավորը ցանկություն է հայտնել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների հետ  ստրատեգիական գործակցությունների շրջանակում, երկկողմ հարաբերությունների մակարդակում համագործակցությունները շարունակելու համար:

 

 

 

 

tert.am

Էրդողանը, որն իր երկրում հրաժարվում է ազատություն տալ քաղաքացիներին, նման բան Եվրոպայում է պահանջում. Շուլց

 

Եվրախորհրդարանի նախկին նախագահ, Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ազատ արձակել Թուրքիայում անազատության մեջ գտնվող լրագրողներին, այս մասին գրում է թուրքական ensonhaber.com կայքը։

«Էրդողանը, որն իր երկրում հրաժարվում է ազատություն տալ քաղաքացիներին, նման բան Եվրոպայում է պահանջում», - ասել է Շուլցը՝ շեշտելով, որ եթե նախկինում Թուրքիան բռնել էր ժողովրդավարության ուղին, ապա այժմ այդ հարցում հետքայլ է անում:

Ավելի վաղ Շուլցը կրկին քննադատել էր Թուրքիայի իշխանություններին և կոչ արել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հետ կանգնել բռնած ուղուց և բռնել Եվրոպայի՝ ժողովրդավարության ուժեղացման համար Թուրքիային մեկնած ձեռքը:

Եվրախորհրդի պատգամավորների դատին հանձնված զեկույցը, որն ընդունվել է 110 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, պահանջում է Թուրքիայից ազատ արձակել ահաբեկչական միջոցառումներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված լրագրողներին, վերանայել Թուրքիայի քրեական օրենսգրքի «Թրքությունը վիրավորելու» մասին 301-րդ հոդվածը, ինչպես նաև «նախագահին վիրավորելու» մասին 229-րդ և «ժողովրդի մեջ ատելություն սերմանելու» մասին 216-րդ հոդվածները: Զեկույցը նաև կոչ է անում վերանայել համացանցի հրապարակումների վերաբերյալ մեղադրանքներն ու թուլացնել Թուրքիայի պետական հեռուստաալիքի նկատմամբ պետական վերահսկողությունը:

 

 

news.am

Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

 

Ստրասբուրգում այսօր՝ հունիսի 26-ին մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում կառույցի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

Նշենք, որ ԵԽԽՎ նախորդ նստաշրջանում Հայաստանի կողմից փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հերմինե Նաղդալյանը։

Հայաստանում այս տարվա ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններից հետո ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմը փոփոխվել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 26-ին մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ հունիսի 30-ը:

Մինչեւ հունիսի 30-ը նախանշված նստաշրջանի քննարկման հիմնական թեմաներն են լինելու Եվրոպան եւ միգրանտները:

Ներկայացվելու է չորս զեկույց. միգրացիոն ճգնաժամին մարդասիրական եւ քաղաքական պատասխանը, փախստականների տարանցմանը Եվրոպայի պատասխանից հետո մարդու իրավունքների հետ կապված իրադրության համար հետեւանքները, միգրացիոն՝ որպես Եվրոպայի զարգացման հնարավորություն, կրիտիկական ճնշման ժամանակաշրջանում փախստականների ինտեգրումը:

Քննարկվելու են նաեւ ԵԽԽՎ-ում հաշվետվողականության սկզբունքին հետեւելուն, քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարում արդարության խրախուսմանը եւ կոռուպցիայի խորհրդարանական վերահսկողությանը նվիրված հարցեր: Նախատեսվում են նաեւ քննարկումներ՝ նվիրված Բելառուսի իրադրությանը եւ անկախ լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներին: