Իտալիայի ոստիկանության ուժերը Ֆրանսիայի սահմանին բախվել են փախստականների հետ
Իտալիայի ոստիկանության ուժերը Ֆրանսիայի սահմանին բախվել են հարյուրավոր փախստականների հետ:
Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, Իտալիայի ոստիկանության ուժերը երկուշաբթի օրը արցունքաբեր գազ են կիրառել այդ երկրի ու Ֆրանսիայի սահմանը հատելով Ֆրանսիայի տարածք մուտք գործելու ցանկություն ունեցող փախստականների դեմ:
Մեծամասնությամբ Սուդանի քաղաքացի փախստականներն անցել են Ֆրանսիայի սահմանի մերձակայքում գտնվող Վենթիմիգլիա քաղաքից, սակայն Իտալիայի ոստիկանները նրանց թույլ չեն տվել հեռանալ այդ երկրի տարածքից:
Իտալիայի ոստիկանությունը կանխատեսել է, որ փախստականները երեքշաբթի գիշեր կրկին սահմանը հատելու փորձ են անելու:
Եվրոպան 2015 թվականի սկզբից կանգնած է միգրացիոն ամենածանր ճգնաժամի առջև և բարդություններ ունի հարյուր հազարավոր փախստականների բնակեցման հարցով, որոնք Միջին Արևելքի ու Աֆրիկայի հյուսիսի տարածաշրջանի արևմտյան երկրների, ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների, այդ թվում` Արաբիայի ու Թուրքիայի վարած քաղաքականությունների հետևանքով բռնարարքների պատճառով պարտավորվել են Եվրոպա գաղթել: