Թուրքիան գյուլենականների նոր ցուցակներ է ուղարկել Գերմանիային
https://parstoday.ir/hy/news/world-i65696-Թուրքիան_գյուլենականների_նոր_ցուցակներ_է_ուղարկել_Գերմանիային
Պաշտոնական Անկարան Գերմանիային է փոխանցել գյուլենականների մասին տեղեկություններ պարունակող նոր ցուցակներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2017 08:01 Asia/Tehran
  • Թուրքիան գյուլենականների նոր ցուցակներ է ուղարկել Գերմանիային

Պաշտոնական Անկարան Գերմանիային է փոխանցել գյուլենականների մասին տեղեկություններ պարունակող նոր ցուցակներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականը:

Գերմանիայի ներքին գործերի նախարարության խոսնակ Թոմաս դե Մայզիերը հայտնել է, որ թուրքական կողմի հանձնած ցուցակներում տեղեկություններ են տարբեր մարդկանց ու կազմակերպությունների մասին:

Die Welt-ը գրում է, որ թուրքական կողմը նախկինում նման ցուցակ էր ներկայացրել նաև ապրիլին: Պարբերականին ներքին գործերի նախարարությունից ասել են, որ Թուրքիայից ներկայացվող նման դիմումները քննվում են երեք կետով, որոնք են՝ արդյոք կա Թուրքիայի դեմ իրականացվող լրտեսություն, իրավացի են արդյոք թուրքական կողմի մեղադրանքները և այդ կազմակերպությունները կամ անձինք պոտենցիալ սպառնալիք ներկայացնում են, թե ոչ:

Թուրքիայի իշխանությունները մեղադրում են գերմանական կողմին գյուլենականներին աջակցելու, նրանց դեմ որևէ քայլ չձեռնարկելու ու թուրքական կողմին չհանձնելու մեջ:

orer.am/