ՆԱՏՕ-ում մտահոգություն են հայտնել Ռուսաստանի աճող ռազմական ուժի առնչությամբ
ՆԱՏՕ-ն բախվել է Ռուսաստանի ձգտմանը՝ ուժեղացնել իր ռազմական պոտենցիալը «գրեթե բոլոր ուղղություններով»:
Այդ մասին հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Պետր Պավելը, գրում է politico.eu-ն:
Նրա խոսքով՝ վտանգի գնահատումը հիմնված է երկու բաղադրիչի վրա՝ հնարավորության և մտադրության: Ընդ որում՝ երբ խոսքը հնարավորությունների մասին է, «կասկածներ չկան», որ Ռուսաստանը զարգացնում է իր պոտենցիալը սպառազինության ինչպես ավանդական, այնպես էլ միջուկային տեսակներում: Երբ խոսքը զորավարժությունների մասին է, կասկածներ չկան, որ Ռուսաստանը կարող է տեղակայել իր զորքերը մեծ հեռավորությունների վրա և դրանք արդյունավետ կերպով օգտագործել իր տարածքից բավականին հեռու:
«Երբ խոսքը մտադրությունների մասին է, մենք չգիտենք դրանց մասին, որովհետև մենք չենք կարող հստակ ասել, թե արդյոք Ռուսաստանն ունի ՆԱՏՕ-ի դեմ ագրեսիվ մտադրություններ»,- հավելել է Պավելը:
Tert.am