Թուրքիայում խախտվում են Մարդու իրավունքները
https://parstoday.ir/hy/news/world-i65736-Թուրքիայում_խախտվում_են_Մարդու_իրավունքները
Թուրքիայի Մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Օզթուրք Դողանն ասել է.-«Վերջին 30 տարիների համեմատությամբ, ներկայումս Թուրքիայում Մարդու իրավուքների խախտման դեպքերն աննախադեպ են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2017 12:17 Asia/Tehran
  • Թուրքիայում խախտվում են Մարդու իրավունքները

Թուրքիայի Մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Օզթուրք Դողանն ասել է.-«Վերջին 30 տարիների համեմատությամբ, ներկայումս Թուրքիայում Մարդու իրավուքների խախտման դեպքերն աննախադեպ են»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Հուրիեթ օրաթերթին տված հարցազրույցում Դողանն ասել է.-«2016 թ.-ին Թուրքիայում գրանցվել են Մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր, ինչը վկայում է այդ երկրում Մարդու իրավունքների կոպիտ խախտման մասին»:

Անդրադառնալով Թուրքիայում  լրագրողների, քաղաքապետերի և խորհրդարանի պատգամավորների ձերբակալությանը, Թուրքիայի Մարդու իրավունքների կենտրոնի ղեկավարն ասել է.-«Ապօրինի վճիռների կայացումը մարդու իրավունքների ոտնահարման խախտում է համարվում»:

2016 թ.-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջումից հետո, այդ երկրում ավելացել են մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը: 

Թուրքիայի կառավարությունը Ֆաթոլլահ Գյուլենին է մեղադրում հեղաշրջաման կազմակերպման մեջ: Գյուլենը անգամներ հերքել է իր հասցեին հնչեցրած մեղադրանքները: