Հունիս 28, 2017 07:36 Asia/Tehran
  • Նիդերլանդները Բոսինայի մուսուլմանների կոտորածի գործով մեղավոր ճանաչվեց

Նիդերլանդների գերագույն ատյանն այդ երկրի կառավարությանը որոշ դեպքերում մեղավոր է ճանաչել 1995 թվականին Սրեբրենիցա քաղաքում բոսնիացիների կոտորածի գործով:

«Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հաագայի վերաքննիչ  դատարանը երեքշաբթի օրը հաստատեց 2014 թվականին հրապարակված վճիռը, որը բոսնիացի 300 մուսուլմանների կոտորածի գործով պատասխանատու է ճանաչել նիդերլանդացի խաղաղապահ ուժերին:

Հաագայի տարածքային դատարանը 2014 թվականին քննելով Սրեբրենիցայի մայրերի միության կողմից հարուցված գործը, Նիդերլանդների կառավարությանը մեղավոր ճանաչեց 1995 թվականին Սրեբրենիցա քաղաքի բնակիչ 300 տղամարդկանց սերբ զորայիններին հանձնելու նիդերլանդացի զինվորների քայլի համար :

Նիդերլանդների կառավարությունը պարտավորվել է վճարել Սրեբրենիցայի զոհերի հարազատների պահանջած դրամական հատուցման 30 տոկոսը:

1995 թվականի հուլիս ամսին Սրեբրենիցա քաղաքը սերբերի կողմից գրավվելուց հետո, բոսնիացի խաղաղ քաղաքացիներն ապաստանեցին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի շրջագծում ծառայող նիդերլանդանցի զինվորների մոտ: Սակայն վերջիններս չնայած բոսնիացի խաղաղ քաղաքացիների  պաշտպանության համար կրած պատասխանատվությանը, նրանց հանձնեցին սերբերին:

Սերբերն այդ ոճրագործության ընթացքում անտառային տարածքներում, արհեստանոցներում ու պահեստավայրերում սպանեցին ավելի քան 8000 բոսնիացիների:

 

Պիտակ