Թիլերսոնը հանդիպելու է Քաթարի իր գործընկերոջ հետ. ԶԼՄ-ներ
Հունիս 28, 2017 05:39 Asia/Tehran
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հանդիպելու է Քաթարի արտգործնախարար Մոհամեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Նշվում է, որ դա առաջին հանդիպումն է Քաթարի ու արաբական երկրների միջև սկսված ճգնաժամից հետո։
Շուտով լրանում է արաբական երկրների կողմից Դոհային ներկայացված պահանջների կատարման վերջնաժամկետը։ Ավելի վաղ Թիլերսոնը հայտնել էր, որ Քաթարի համար շատ բարդ կլինի այդ պահանջները կատարելը։
Tert.am
Պիտակ