Եվրամիությունը «Գուգլ»-ին տուգանել է 2 միլիարդ 424 միլիոն եվրոյի չափով
https://parstoday.ir/hy/news/world-i65808-Եվրամիությունը_Գուգլ_ին_տուգանել_է_2_միլիարդ_424_միլիոն_եվրոյի_չափով
Եվրամիությունը «Գուգլ»-ին տուգանել է ՝որոնողական համակարգում մրցակիցների ծրագրերը հետ մղելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2017 08:32 Asia/Tehran
  • Եվրամիությունը «Գուգլ»-ին տուգանել է 2 միլիարդ 424 միլիոն եվրոյի չափով

Եվրամիությունը «Գուգլ»-ին տուգանել է ՝որոնողական համակարգում մրցակիցների ծրագրերը հետ մղելու համար:

Ըստ «Ֆրանս պրես» գործակալության հաղորդման, երեքշաբթի օրը Եվրամիությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Գուգլին տուգանել է՝ որոնողական համակարգում մրցակիցների ծրագրերը հետ մղելու համար: Սա առավելագույն տուգանքն է, որ երբևէ սահմանել է Եվրահանձնաժողովը:

Ըստ տարածած հաղորդագրության, Silicon Valley-ն բողոքել է աշխարհի ինտերնետային որոնողական համակարգում Գուգլի մենաշնորհից ՝ ի շահ իր անօրինական առցանց գնումների ծառայությունների:

Դա այն դեպքում, երբ որոնողական համակարգում գործող օրենքները երաշխավորելով ազատ առևտուրը և աշխատանքային մրցակցությունը, ընկերություններին զերծ են պահում շուկան գրավելու նպատակով մրցակիցներին հետ մղելուց:

Հակադարձելով Եվրամիության սահմանած տուգանքին, Գուգլը հայտարարել է, որ հարցը վերանքննելու պահանջ է ներկայացնելու:

Այս տուգանքը նոր հարված է ամերիկյան ընկերությունների համար և նշվում է , որ առթելու է նաև Դոնալդ Թրամփի զայրույթը: