Եվրամիությունը «Գուգլ»-ին տուգանել է 2 միլիարդ 424 միլիոն եվրոյի չափով
Եվրամիությունը «Գուգլ»-ին տուգանել է ՝որոնողական համակարգում մրցակիցների ծրագրերը հետ մղելու համար:
Ըստ «Ֆրանս պրես» գործակալության հաղորդման, երեքշաբթի օրը Եվրամիությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Գուգլին տուգանել է՝ որոնողական համակարգում մրցակիցների ծրագրերը հետ մղելու համար: Սա առավելագույն տուգանքն է, որ երբևէ սահմանել է Եվրահանձնաժողովը:
Ըստ տարածած հաղորդագրության, Silicon Valley-ն բողոքել է աշխարհի ինտերնետային որոնողական համակարգում Գուգլի մենաշնորհից ՝ ի շահ իր անօրինական առցանց գնումների ծառայությունների:
Դա այն դեպքում, երբ որոնողական համակարգում գործող օրենքները երաշխավորելով ազատ առևտուրը և աշխատանքային մրցակցությունը, ընկերություններին զերծ են պահում շուկան գրավելու նպատակով մրցակիցներին հետ մղելուց:
Հակադարձելով Եվրամիության սահմանած տուգանքին, Գուգլը հայտարարել է, որ հարցը վերանքննելու պահանջ է ներկայացնելու:
Այս տուգանքը նոր հարված է ամերիկյան ընկերությունների համար և նշվում է , որ առթելու է նաև Դոնալդ Թրամփի զայրույթը: