Շրջափակումների ու ռազմական քայլի միջոցով չի կարելի կանխել Իրանի միջուկային առաջադիմությունը
ԱՄՆ-ի նախկին դիվանագետը համոզված է, որ շրջափակումների ու ռազմական քայլի միջոցով չի կարելի կանխել Իրանի միջուկային առաջադիմությունը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ամերիկացի նախկին դիվանագետ և 5+1 խմբի հետ ԻԻՀ բանակցություններում ԱՄՆ-ի ավագ բանագնաց Վենդի Շերմանը չորեքշաբթի օրն ընդգծել ք. «ԱՄՆ-ն կարող է ռմբակոծել Իրանի միջուկային կառույցները, բայց գիտությունը չի կարելի ռմբակոծել»:
Ամերիկացի նախկին դիվանագետը նշել է, որ ԻԻՀ գիտնականներն ուրիշների կարիքը չունեն; Նրա խոսքերով. «Իրանի դեմ ռազմական քայլի ու շրջափակումների այլընտրանքներն անգործունյա են»:
«Իրանի դեմ չափազանց խիստ ու անսովոր շրջափակումները միայն պատճառ դարձան, որ իրանցիներն առավել ջանք գործադրեն ու կանգնեն իրենց ոտքերի վրա»,-հավելել է Վենդի Շերմանը: