Ալֆանո. Իտալիան ցանկանում է ընդլայնել Իրանի հետ հարաբերությունները
Իտալիայի ԱԳ նախարարը չորեքշաբթի օրը ԻԻՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ կարևորել է ԻԻՀ-ի հետ իր երկրի հարաբերությունների ընդլայնումը:
Անջելինո Ալֆանոն Հռոմում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն հանգեցրել է տարածաշրջանային ու միջազգային կայունության և պաշտպանել է այդ համաձայնությունը:
Իտալիայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Թեհրանում ահաբեկչական վերջին հարձակումներին և ընդգծել ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի անհրաժեշտությունը:
ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆն այս հանդիպման ժամանակ անդրադառնալով Իրանի ու Իտալիայի միջև հարաբերությունների լավ մակարդակին, ընդգծել է, որ երկու երկրի միջև տնտեսական ու բանկային պատվիրակությունների փոխանակումն առավել ամրապնդելու և հզորացնելու է երկկողմ հարաբերությունները:
ԻԻՀ ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Իտալիան կարող է իր պոտենցիալն օգտագործել հանուն Միջին Արևելքի տարածաշրջանում լարվածությունների մեղմացան: Նա ասել է. «Անհիմն պատրվակներով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ցանկացած հավանական հարձակում հանգեցնելու է տարածաշրջանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կրկին հզորացմանը»:
Անջելինո Ալֆանոյի հետ հանդիպումից առաջ Զարիֆը նաև հանդիպում ունեցավ այդ երկրի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոլդրինիի , վարչապետ Փաոլո Ջենթիլոնիի հետ: