Զարիֆը կուղևորվի Ֆրանսիա
https://parstoday.ir/hy/news/world-i65876-Զարիֆը_կուղևորվի_Ֆրանսիա
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Ֆրանսիայի պաշտոնատարների հետ հանդիպում ու զրույց ունենալու նպատակով հինգշաբթի օրը կուղևորվի Փարիզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2017 03:09 Asia/Tehran
  • Զարիֆը կուղևորվի Ֆրանսիա

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Ֆրանսիայի պաշտոնատարների հետ հանդիպում ու զրույց ունենալու նպատակով հինգշաբթի օրը կուղևորվի Փարիզ:

Երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային կարևոր հարցերի շուրջ ֆրանսիացի պաշտոնատարների հետ բանակցությունը Փարիզում Զարիֆի գլխավոր ծրագրերից է լինելու:

Զարիֆն Իտալիա կատարած ուղևորության ընթացքում հանդիպելով այդ երկրի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոլդրինիի , վարչապետ Փաոլո Ջենթիլոնիի և ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հետ զրուցեց երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ՀԳՀԾ-ի գործադրման և տարածաշրջանային ու միջազգային կարևոր հարցերի շուրջ:

Մինչև Իտալիա ուղևորվելն ԻԻՀ ԱԳ նախարարը Բեռլինում հանդիպում ու զրույց ունեցավ Գերմանիայի ԱԳ և էկոնոմիկայի նախարարների և երկրի նախագահի հետ: