Զարիֆը կուղևորվի Ֆրանսիա
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Ֆրանսիայի պաշտոնատարների հետ հանդիպում ու զրույց ունենալու նպատակով հինգշաբթի օրը կուղևորվի Փարիզ:
Երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային կարևոր հարցերի շուրջ ֆրանսիացի պաշտոնատարների հետ բանակցությունը Փարիզում Զարիֆի գլխավոր ծրագրերից է լինելու:
Զարիֆն Իտալիա կատարած ուղևորության ընթացքում հանդիպելով այդ երկրի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոլդրինիի , վարչապետ Փաոլո Ջենթիլոնիի և ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հետ զրուցեց երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ՀԳՀԾ-ի գործադրման և տարածաշրջանային ու միջազգային կարևոր հարցերի շուրջ:
Մինչև Իտալիա ուղևորվելն ԻԻՀ ԱԳ նախարարը Բեռլինում հանդիպում ու զրույց ունեցավ Գերմանիայի ԱԳ և էկոնոմիկայի նախարարների և երկրի նախագահի հետ: