Աշխարհի ընդհանուր պարտքը հասել Է ռեկորդային 217 տրլն դոլարի
2017 թվականի առաջին եռամսյակում աշխարհի ընդհանուր պարտքը հասել Է ռեկորդային 217 տրիլիոն դոլարի կամ գլոբալ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 327 տոկոսին:
Այս մասին, ինչպես հայտնել Է Rambler News Service-ը, ասված Է Միջազգային
Ֆինանսների ինստիտուտի(Institute of International Finance, IIF) նյութերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պարտքի բեռը հավասարաչափ չի բաշխված, նշում են IIF-ի փորձագետները: «Որոշ երկրներում եւ տնտեսության հատվածներում նկատվում Է դրա նվազում, մինչդեռ մյուսներում այն շատ արագորեն մեծանում Է»,- նշված Է զեկույցում: Դա կարող Է արգելք դառնալ տնտեսական աճի համար եւ ռիսկեր ստեղծել ֆինանսական կայունության համար: Զարգացող երկրների, բացառությամբ Չինաստանի, ընդհանուր պարտքը, առաջին եռամսյակի արդյունքներով՝ ավելացել Է 900 միլիարդ դոլարով՝ մինչեւ 23,6 տրիլիոն դոլար: Աճը տեղի Է ունեցել գլխավորապես Բրազիլիայի հաշվին, որի պարտավորություններն աճել են 600 միլիարդ դոլարով՝ մինչեւ 3,6 տրիլիոն եւ Հնդկաստանի հաշվին (2,9 տրիլիոն դոլար, գումարած 200 միլիոն դոլար): Համաշխարհային պարտքում ներառվում են կառավարությունների, ընկերությունների, բանկերի եւ տնային տնտեսությունների պարտքերը:
Armenpress.am