«Սոյուզ-2.1A» հրթիռի գործարկումը հանգեցրել է երկու մարդու մահվան
Հուլիս 02, 2017 06:54 Asia/Tehran
«Սոյուզ-2.1A» հրթիռի գործարկումը Բայկոնուրում՝ հունիսի 14-ին, հանգեցրել է 2 մարդու մահվան: Այս մասին գրում է «Deutsche welle»-ն:
Ըստ Ղազախստանի ներքին գործերի նախարարության, մահվան պատճառը եղել է այրվածքները, որոնք նրանք ստացել են հրթիռի մասերի փլուզման հետևանքով:
Աշխատակիցները երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սակայն նրանց կյանքը չէր հաջողվել փրկել:
Ինչպես նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ, ռուսական «ՇՆՉԿ հաստոցաշինական» ընկերությունը իրականացրել է հրթիռի առանձին մասերի հավաքում:
operativ.am/
Պիտակ