Լոնդոնում հազարավոր ցուցարարներ պահանջում են Թերեզա Մեյի կառավարության հրաժարականը
https://parstoday.ir/hy/news/world-i66154-Լոնդոնում_հազարավոր_ցուցարարներ_պահանջում_են_Թերեզա_Մեյի_կառավարության_հրաժարականը
Տասնյակ հազարավոր մարդիկ շաբաթ երթով անցել են Լոնդոնի կենտրոնական փողոցներով` պահանջելով վարչապետ Թերեզա Մեյի ղեկավարությամբ գործող կառավարության հրաժարականը: Գրում է Tert.am-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2017 07:02 Asia/Tehran
  • Լոնդոնում հազարավոր ցուցարարներ պահանջում են Թերեզա Մեյի կառավարության հրաժարականը

Տասնյակ հազարավոր մարդիկ շաբաթ երթով անցել են Լոնդոնի կենտրոնական փողոցներով` պահանջելով վարչապետ Թերեզա Մեյի ղեկավարությամբ գործող կառավարության հրաժարականը: Գրում է Tert.am-ը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, բողոքի ակցիան ստացել է Not one day more («Ոչ մի օր ավել») անվանումը:

Ցուցարարաները նախ հավաքվել էին BBC հեռարձակող ընկերության գլխավոր գրասենյակի շրջանում: Երթը Թրաֆալգար հրապարակով ընթացել է դեպի երկրի գլխավոր կառավարական շենքերի փողոց:

Ցույցի կազմակերպիչների հայտարարության մեջ ասվում է, որ իրենք դեմ են կոշտ տնտեսական միջոցներին, կրճատումներին և սեփականաշնորմանը հակված կառավարությանը:

lratvakan.am/