Մամուլի տեսություն 03-07-2017
Իսրայելի ռեժիմի նախկին վարչապետ ՝ Էհուդ Օլմերթը կարող է ազատազրկման փոխարեն, իր պատիժը կրել բարեգործական հաստատություններին ծառայելով;
«Շարղ»
Իսրայելի ռեժիմի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը վաղաժամ ազատ է արձակվել բանտից:
Իսրայելի ռեժիմի նախկին վարչապետ ՝ Էհուդ Օլմերթը, ով կոռուպցիայի մեղադրանքով , 27 ամիս ազատազրկման էր դատապարտվել, 16 ամիս կալանավայրում անցկացնելուց հետո ազատ է արձակվել: 71-ամյա Օլմերթը 2006-2009 թթ.-ին վարել է Սիոնիստական ռեժիմի վարչապետի պաշտոնը: Օլմերթն անազատության մեջ է եղել 2016 թվականի փետրվար ամսից:
Նույն լուրը հաղորդել է «Համշահրի» օրաթերթը հավելելով, որ նա կարող է ազատազրկման փոխարեն, իր պատիժը կրել բարեգործական հաստատություններին ծառայելու միջոցով : Օլմերթին դատապարտել էին 27-ամսվա ազատազրկման: Նրան մեղադրում են մեկ այլ հարցում ՝ բանտում իր հուշագրքի շարադրման միջոցով գաղտնի տեղեկություններ բացահայտելու մեջ:
«Ալիք»
Կոնֆեդերացիայի գավաթ.Գերմանիան է չեմպիոն
Ավարտվեց ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիայի գավաթի 8-րդ խաղարկությունը: Եզրափակիչ խաղում Գերմանիայի հավաքականը 1:0 հաշվով պարտության մատնեց Չիլիի ընտրանուն ՝ նվաճելով չեմպիոնի կոչումը:
Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումն ակտիվ սկսեցին հարավային Ամերիկայի գործող չեմպիոնները: Նրանք աշխարհի չեմպիոնների նկատմամբ ունեին խաղային և տարածքային որոշակի առավելություն: Նրանց գրոհները, սակայն, հանդիպում էին գերմանացիների սառնասիրտ և զգոն պաշտպանների և դարպասապահ՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենի պատնեշին, որն ի դեպ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
armedia.am
Սիրիայում Ասադի դիմապատկերով թղթադրամ է դրվել շրջանառության մեջ
Սիրիայի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել նոր՝ 2000 սիրիական ֆունտ արժողությամբ թղթադրամ, որի վրա պատկերված է նախագահ Բաշար Ասադի դիմանկարը:
Կենտրոնական բանկի ներկայացուցչի խոսքերով, Ասադի դիմապատկերով թղթադրամի թողարկում ծրագրվում էր դեռ մի քանի տարի առաջ, սակայն հետաձգվել է երկրում շարունակվող ռազմական գործողությունների և ուժեղ ինֆլյացիայի պատճառով:
Հիմա անհրաժեշտություն է առաջացրել թարմացնել երկրի փողային ֆոնդը, քանի որ շրջանառության մեջ առկա թղթադրամները մաշվել էին:
Նշվում է, որ 2000 ֆունտանոց թղթադրամ նախկինում շրջանառության մեջ չի եղել:
panorama.am
Հելմուտ Կոլի հրաժեշտը Ստրասբուրգին ու միասնական Եվրոպան
Հեղինակ` Աննա Մկրտչյան
Հուլիսի 1-ին Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի կենտրոնակայանում, աննախադեպ հրաժեշտի արարողություն էր կազմակերպվել՝ ի պատիվ Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլի, ով մահացել էր հունիսի 16-ին։ Առաջին անգամ էր, որ Եվրոպական Միությունը կազմակերպում էր պետական թաղման այսպիսի միջոցառում։ Ստրասբուրգում հրաժեշտի արարողություն կազմակերպելը Հելմուտ Կոլի վերջին ցանկությունն է եղել։
Ներկա էր Եվրոպական Միության ղեկավարությունը, մոտ 40 պետությունների գործող և նախկին նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, պատգամավորներ, դիվանագիտական կորպուսը։ Առաջին շարքերում էին Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Բեռլուսկոնին, Սարկոզին, Յունկերը, Տուսկը։
Առաջին անգամ էր, որ եվրոպական խորհրդարարնի մեծ դահլիճը միանգամից հյուրընկալում էր նման քանակությամբ բարձրաստիճան պաշտոնյաների։
news.am
Թրամփը Չինաստանի եւ Ճապոնիայի առաջնորդների հետ քննարկել է Հյուսիսային Կորեայի սպառնալիքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի ու Ճապոնիայի առաջնորդների հեռախոսազրույցի գլխավոր թեման եղել է Հյուսիսային Կորեայի սպառնալիքը։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ զրույցում Թրամփը քննարկել է նաեւ առեւտրային հարցեր։
«Երկու առաջնորդներն էլ հաստատել են իրենց հակվածությունը ոչ միջուկային Կորեական թերակղզուն։ Նախագահ Թրամփը հաստատել է Ամերիկայի առեւտրային գործընկերների հետ ավելի հավասարակշռված առեւտրային հարաբերություններ ձեռք բերելու մտադրությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
«Ռեսալաթ»
Էրդողանին մտահգում են ընդդիմադիրների ցույցերը
Ռեջեբ Թայիբ Էրդողանը Հանրապետական կուսակցությանը մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Էրդողանն այնպիսի պայմաններում է նման հայտարարություն արել, երբ «Ցույցեր հանուն արդարության» Հանրապետական կուսակցության 3 շաբաթյա ցույցերի ալիքը Ստամբուլին է մոտենում: Այդպիսով վերլուծաբաններն այդ կուսակցության առաջնորդի կողմից կազմակերպված Անկարայից Ստամբուլ ձգվող 450 կիլոմետրանոց ցույցն Էրդողանի համար մեծ մարտահրավեր են գնահատում , իսկ Թուրքիայի նախագահը ցույցերի շարանն այդ կուսակցության «ամոթի խարանն ու նվաստացման վկայությունն» է որակում: Ընդդիմադիրները հայտարարել են,որ ցույցերը շարունակելու են մինչև հուլիսի 9-ը:
«Իրան»
Մալեք Սալմանը խնդիր է հարուցել Թրամփի համար
«Տարվա չորս եղանակներ» (Vier Jahreszeiten) շքեղ հյուրանոցը Համբուրգում մերժել է տեղակայել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա թիմին՝G20 գագաթնաժողովի ժամանակ : Պատճառն այն է , որ Արաբիայի թագավորը նախապես ամրագրել էր հյուրանոցի 400 սենյակները: Հյուրանոցը պարտադրված հիմնական փոփոխություններ է կատարել հյուրանոցում ՝ Մալեք Սալմանին վայել ընդունելություն կազմակերպելու համար:
tert.am
ԱՄՆ-ում օտարերկրյա ներդրումները կտրուկ նվազել են, ըստ վերլուծաբանների՝ Թրամփի պատճառով
Արտասահմանյան ձեռնարկությունների անմիջական ներդրումներն ամերիկյան տնտեսության մեջ կտրուկ նվազել են:
Ինչպես փոխանցում է DW.com-ը` մեջբերելով ԱՄՆ-ի վիճակագրական գերատեսչության տվյալները, խոսքը մասնավորապես Գերմանիայից արվող ներդրումների մասին է: Տնտեսական վերլուծության բյուրոյի տվյալներով` 2017 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ում արտասահմանյան ուղիղ ներդրումների ծավալը կազմել է 83.6 մլրդ դոլար, որը շուրջ 40 տոկոսով ավելի քիչ է, քան 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ինչպես նշում են վերլուծաբանները, անորոշությունը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի հայտարարություններով, որոնք նա արել է դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ: