Թրամփը մեկնաբանել է ԿԺԴՀ-ի իրականացրած հրթիռային փորձարկումը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում մեկնաբանել է Հյուսիային Կորեայում հերթական բալիստիկ հրթիռի փորձարկումը և հույս հայտնել, որ Հարավային Կորեան, Ճապոնիան և Չինաստանը Փհենյանի այդ գործողություններն առանց պատասխանի չեն թողնի: Գրում է Russian.rt.com-ը:
«Հյուսիսային Կորեան հերթական անգամ բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել: Այդ տղան կարո՞ղ է իր համար ավելի լավ զբաղմունք գտնել: Դժվար է հավատալ, որ Հարավային Կորեան և Ճապոնիան հետագայում ևս կհանդուրժեն դա», - գրել է Թրամփը: Թրամփը նաև հույս է հայտնել, որ Չինաստանը ԿԺԴՀ-ի արձակած հրթիռին պաստասխան «կոշտ քայլ կձեռնարկի» և մեկընդմիշտ վերջ կդնի այդ անհեթեթությանը: Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան պաշտոնապես հաստատել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկումը: Իսկ Ճապոնիայի կառավարությունից հայտնել էին, որ այն երկրի բացառիկ տնտեսական գոտում է ընկել:
Ankakh.com