Ատլանտիկայում ջրի երես դուրս եկած կղզու չափերը շարունակում են մեծանալ
https://parstoday.ir/hy/news/world-i66402-Ատլանտիկայում_ջրի_երես_դուրս_եկած_կղզու_չափերը_շարունակում_են_մեծանալ
Ապրիլին մոտ 1․6 կմ երկարությամբ ու 300 մ լայնությամբ փոքր ցամաք են հայտնաբերել Հաթերաս հրվանդանի մոտակայքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2017 04:43 Asia/Tehran
  • Ատլանտիկայում ջրի երես դուրս եկած կղզու չափերը շարունակում են մեծանալ

Ապրիլին մոտ 1․6 կմ երկարությամբ ու 300 մ լայնությամբ փոքր ցամաք են հայտնաբերել Հաթերաս հրվանդանի մոտակայքում։

Այն հայտնվել է Ատլանտիկայում՝ Հյուսիսային Կարոլինա նահանգի ափերի մոտ ու միանգամից դարձել  զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Հետաքրքիր է այն, որ այդ ցամաքը շարունակում է մեծանալ։ Տեղի բնակիչները այդ կզին անվանում են Խեցու կղզի, քանի որ այն ամբողջությամբ ծածկված է խեցիներով։

Փորձագետները ենթադրում են, որ ցամաքի նոր կտորը գոյացել է ծովային հոսանքների ու փոթորիկների ազդեցության տակ։

Արտակարգ ծառայությունները մարդկանց խորհուրդ են տալիս զերծ մնալ այդ կղզի այցելելուց։ Բանն այն է, որ փրկարարներն արդեն  մի քանի անգամ ստիպված են եղել հետաքրքրասերներին տարհանել Խեցու կղզուց, քանի որ Հաթերաս հրվանդանից հոսող մակագնացությունը նրանց կտրել էր ափից։ 

News.am