Մամուլի տեսություն 05-07-2017
https://parstoday.ir/hy/news/world-i66456-Մամուլի_տեսություն_05_07_2017
Հայ դոնորը փրկել է լեյկեմիայով հիվանդ իրանցի փոքրիկին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2017 13:04 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  05-07-2017

Հայ դոնորը փրկել է լեյկեմիայով հիվանդ իրանցի փոքրիկին:

«Ալիք»

Հայ դոնորը փրկել է լեյկեմիայով հիվանդ իրանցի փոքրիկին

 

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը գրանցեց իր հերթական հաջողությունը միջազգային համագործակցության ասպարեզում: Այս անգամ հայ դոնորի օգնության կարիքն ուներ լեյկեմիայով հիվանդ իրանցի մի փոքրիկ, որի փրկության վերջին հնարավորությունը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր համատեղելի դոնորից։ Օրվա հերոսը լեյտենանտ Սերգեյ Օհանյանն էր։

Նա անցավ բջիջների հավաքմանը նախորդող ամբողջ նախապատրաստական փուլը և հուլիսի 3-ին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի ցողունային բջիջների հավաքման բաժնում նվիրաբերեց իր ցողունային բջիջները։

 

«Ռեսալաթ»

Բոլթոնին զայրացրել է Իրանի և Իրաքի միջև կապը

 

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչը խիստ դժգոհ է Իրանի և Իրաքի միջև ստեղծված դրական կապից : Ջոն Բոլթոնը չի կարողանում թաքցնել իր զայրույթը: Նա ասել է, որ իր երկիրը պետք է պակսեցնի իր աջակցությունը ՝ Հեյդար Ալ-Էբադիի կառավարությանն ՝ Իրանի հետ կապ հաստատելու պատճառով: Բոլթոնը Գրել է.«Իրաքի մայրաքաղաքը գտնվում է Իրանին հավատարիմ շիաների հսկողության ներքո: ԻԼԻՊ-ից հետ ստացած տարածքներում Բաղդադի քաղաքական վերահսկողության հետևանքով, մեծանալու է Թեհրանի հեղինակությունը, իսկ դա ԱՄՆ-ի համար շահեկան չէ»: Նման հայտարարություններ ամերիկացի պետայրերի կողմից են արվում, որոնք մշտապես դատապարտվել են ԻԼԻՊ-ին ստեղծելու և ահաբեկիչներին աջակցելու համար: Եվ նրանք այսօր թող պատասխան տան իրենց այդ սխալ քայլերի համար:

 

 

tert.am

Ռուսաստանցիների երկու երրորդը ցանկանում է Պուտինին նախագահ տեսնել 2018 թվականի ընտրություններից հետո

 

«Լևադա կենտրոնի» հարցման տվյալների համաձայն՝ Ռուսաստանի բնակիչների կեսից ավելին (66 տոկոս) ցանկանում է Վլադիմիր Պուտինին տեսնել ՌԴ նախագահի պաշտոնում 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններից հետո, հայտնում է Интерфакс-ը:

Նշվում է, որ ռուսաստանցիների 18 տոկոսը ցանկացել է նախագահի պաշտոնում տեսնել այլ մարդու: Հարցման մասնակիցների 16 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Ընդ որում՝ հարցման մասնակիցների 42 տոկոսը, անկախ նրանից, թե ով է ընտրվելու երկրի նախագահի պաշտոնում, կցանկանար, որ պետության նոր ղեկավարը ներքին քաղաքականությունում վարեր նույն քաղաքականությունը, ինչ այժմ, իսկ հարցման մասնակիցների 34 տոկոսը կուզենար, որ նա վարեր ավելի խիստ քաղաքականություն, քան այժմ:

Հարցման մասնակիցների 12 տոկոսը հանդես է եկել ավելի լիբերալ ներքին քաղաքականության օգտին, քան ներկայիս քաղաքականությունն է: Ռուսների 11 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին:

 

 

armedia.am

Լեհաստանն ԱՄՆ հետ երկարաժամկետ գազային պայմանագիր է մշակում

 

Լեհաստանն ԱՄՆ հետ աշխատում է երկարաժամկետ գազային պայմանագիր կնքելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան PAP գործակալությանը տված հարցազրույցում:

Դուդայի խոսքերով Թրամփի հետ բանակցություններում կքննարկվեն «էներգետիկ անվտանգության, ինչպես նաև ԱՄՆ որևէ սուբյետկի հետ ապագա պայմանագրի» հետ կապված հարցեր: Նշվում է, որ խոսքը LNG մատակարարի մասին է:

Լեհաստանի նախագահը նշել է, որ առաջին մատակարարումն արդեն իսկ իրականացվել է: Նշենք, որ վերջերս Լեհաստանն ԱՄՆ-ից գնել է հեղուկ գազի առաջին տանկերը: Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Թրամփը պաշտոնական այցով կժամանի Լեհաստան:

 

 

lragir.am

Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության լարման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ համանախագահները նշել են, որ «ստացել են տեղեկատվություն հուլիսի 4-ի ուշ երեկոյան Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղի շրջանում բռնության վերսկսման մասին, որը պատճառ է դարձել մարդկային կորուստների, այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում»:

«Մինսկի խումբը հրատապ կերպով կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը: Բռնությունը միայն ծնում է հետագա բռնություն և ոչինչ չի տալիս: Այս երկարատև հակամարտության լուծման միակ պատասխանատու և մարդկային ճանապարհը կողմերի համար բարի կամքով բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ:

Նրանք նաև իրենց ցավակցությունն են հայտնել զոհերի ընտանիքներին:

 

 

«Իրան»

Աբբաս.«Պատրաստ ենք Թելավիվի հետ պատմական հաշտություն կնքել»

 

Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարը հայտնել է Սիոնիստական ռեժիմի հետ «Պատմական հաշտություն» կնքելու պատրաստակամության մասին: Դա այն դեպքում, երբ Թելավիվը նոր նախագծով պաղեստինցիներին սպանող բանտարկյալներին ամսական 3000 դոլար է վճարում:

Աֆրիկյան միության ղեկավարների նիստում, Մահմուդ Աբբասը հայտարարել է.«Մենք երկու կառավարություն ձևավորելու հիմունքով խաղաղության համաձայնագրի մասին ԱՄՆ-ի նախագծին Թելավիվի պատասխանին ենք սպասում»:
Անցած օրը մեկնարկել է պաղեստինյան տարածքներ Հնդկաստանի վարչապետի եռօրյա այցը: Հնդկաստանի նախկին վարչապետերը հետևելով Գանդիի սկզբունքին, հրաժարվում էին այցելել օկուպացված տարածքներ:

 

«Համշահրի»

Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել արտակարգ դրության երկարաձգմանը

 

Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել այդ երկրում եռամսյա արտակարգ դրության երկարաձգմանը:

Սենատի 312 օրենսդիրներ թեր են քվեարկել արտակարգ դրության երկարաձգմանը: Դեմ են արտահայտվել Սենատի 24 պատգամավորներ: Հուլիսի 15-ին ավարտվում է Ֆրանսիայում արտակարգ դրության ժամկետը: Ֆրանսիայում արտակարգ իրավիճակ էր հայտարարվել 2015 թվականի  նոյեմբերին Փարիզում ահաբեկչական հարձակումների պատճառով:

 

 

 

orer.am

Իսպանիայի վարչապետը Կատալոնիայի իշխանությունների հայտարարությունը «ավտորիտար բարբաջանք» է անվանել

 

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի իշխանությունները հայտարարությունները «ավտորիտար բարբաջանք» է անվանել։ Հայտարարությունների համաձայն՝ եթե հոկտեմբերի 1-ին կայանալիք անկախության հանրաքվեի արդյունքում բնակիչների մեծամասնությունն «այո» ասի անկախությանը, 48 ժամվա ընթացքում կհայտարարվի Իսպանիայից անկախանալու մասին։

Նրա խոսքով՝ իսպանացիներն ու կատալոնացիները կարող են վստահ լինել, որ անկախություն հռչակող կողմերի «առճակատումները» երբեք չեն հաղթի ժողովրդավարական պետությանը։

Ռախոյը մեկնաբանություններով է հանդես եկել, երբ Կատալոնիայի իշխող կուսակցությունը նախատեսված հանրաքվեն անցկացնելու օրինագծի մանրամասներն է ներկայացրել։ Օրինագծի համաձայն՝ եթե բնակիչների մեծամասնությունն «այո» ասի, հանրաքվեից հետո երկու օրվա ընթացքում Կատալոնիան անկախ կհռչակվի։