Ներկայացվել է անօդաչու շտապօգնության մեքենա, որը կարող է հազարավոր կյանքեր փրկել
Tech Insider-ը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում պատկերված է անօդաչու թռչող սարքի ու շտապօգնության մեքենայի համադրություն հանդիսացող հետաքրքիր փոխադրամիջոց:
Ուշագրավ նորույթը ստացել է Drone Ambulance անվանումը: Ստեղծողների խոսքով՝ այն կարող է օգնել հազարավոր կյանքեր փրկել:
Աղբյուրը նկատում է, որ ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում ուշ տեղ հասած շտապօգնության պատճառով: Մինչդեռ Drone Ambulance-ը կարող է էականորեն դեպի լավը փոխել իրավիճակը:
Հայտնի է, որ անօդաչուն ունի կոմպակտ մեքենայի մեծություն: Դրանում կարող են տեղավորվել բժիշկը, հիվանդը, ինչպես նաև առաջին բուժօգնության համար անհրաժեշտ սարքավորումները:
Նշվում է, որ ի տարբերություն սովորական շտապօգնության մեքենայի՝ Drone Ambulance-ը կառուցման տեսանկյունից ավելի ծախսատար է, սակայն այն շատ ավելի էժան է, քան շտապօգնության ուղղաթիռները:
Tert.am