Հյուսիսային Կորեան սպառնացել է հրթիռային հարձակում իրականացնել ԱՄՆ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i66696-Հյուսիսային_Կորեան_սպառնացել_է_հրթիռային_հարձակում_իրականացնել_ԱՄՆ_ի_դեմ
Հյուսիսային Կորեան սպառնացել է, որ ԱՄՆ-ի ճնշումները շարունակվելու դեպքում, հրթիռային հարձակում կիրականացնի այդ երկրի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2017 08:10 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան սպառնացել է հրթիռային հարձակում իրականացնել ԱՄՆ-ի դեմ

Հյուսիսային Կորեան սպառնացել է, որ ԱՄՆ-ի ճնշումները շարունակվելու դեպքում, հրթիռային հարձակում կիրականացնի այդ երկրի դեմ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած G-20 խմբի գագաթաժողովի շրջանակում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է.-«Վաշինգտոնը կշարունակի ավելացնել ճնշումները Հյուսիսային Կորեայի վրա»:

Շաբաթ օրը Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն ռազմական և քաղաքական ճնշումներ է գործադրում այդ երկրի վրա, Փխենյանը  շարունակելու է զարգացնել իր հրթիռային և միջուկային սպառազինական ծրագրերը: 

Հյուսիսային Կորեայի հաղորդագրության մեջ նշված է.-«ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու նպատակով, Փխենյանը հրթիռային պատասխան կտա Վաշինգտոնին»:

Հարավային Կորեայի լրատվական գործակալություն «Յունհապ»-ը հաղորդել է, որ այդ երկիրը շուտով կիրականացնի միջուկային զենքի 6-րդ փորձարկումը: