Օբաման եւ Մերկելը քննարկել են փախստականների հետ կապված ճգնաժամը
https://parstoday.ir/hy/news/world-i667-Օբաման_եւ_Մերկելը_քննարկել_են_փախստականների_հետ_կապված_ճգնաժամը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 21-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են փախստականների հետ կապված իրադրությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2016 07:08 Asia/Tehran
  • Օբաման եւ Մերկելը քննարկել են փախստականների հետ կապված ճգնաժամը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 21-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են փախստականների հետ կապված իրադրությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:

«Երկու ղեկավարները քննարկել են Եվրոպայի պատասխանը փախստականների հետ կապված ճգնաժամին, այդ թվում՝ Սիրիային նվիրված խորհրդաժողովը, որը փետրվարի 4-ին կայանալու Է Լոնդոնում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սպիտակ տունը հավելել է, որ երկու ղեկավարներն այդ համաժողովը դիտում են «որպես կարեւոր հնարավորություն սիրիական հումանիտար ճգնաժամի լուծման միջազգային ջանքերն ընդլայնելու համար»:

Փետրվարի 4-ին Լոնդոնում դոնորների խորհրդաժողով են անցկացնելու Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նորվեգիան, Քուվեյթը եւ ՄԱԿ-ը: Դրա ընթացքում պլանավորվում է միջոցներ հանգանակել սիրիացի փախստականների եւ բուն երկրում պատերազմից տուժածների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: