Էրդողանն անարժեք է համարել Եվրախորհրդարանի բանաձևը
Հուլիս 08, 2017 13:36 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով Եվրամիությանը և Եվրահանձնաժողովին կոչ է արվում դադարեցնել ԵՄ անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները, որևէ արժեք չունեն:
Ինչպես հաղորդում է Times.am-ը, այս մասին Էրդողանը խոսել է ինքնաթիռում՝ G-20 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Համբուրգ գնալու ճանապարհին:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Թուրքիայի նախագահը պատրաստվում է խնդրին անդրադառնալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ՝ Էրդողանն ասել է. «Այս հարցն իմ օրակարգում չկա: Եթե իմ օրակարգում այն ներառեմ, կստացվի, որ կարևորություն եմ տալիս դրան»:
lratvakan.am/
Պիտակ