Միջազգային ներում կազմակերպությունը քննադատեց Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումը
Միջազգային ներում կազմակերպությունը Թուրքիայի իշխանություններին կոչ արեց վերջ տալ մարդու իրավունքների ոտնահարմանը:
«Փրես Թի Վի»-ի հաղորդման համաձայն, Միջազգային ներում կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին շաբաթ օրը Համբուրգում գումարված G20-ի գագաթնաժողովում ասաց. «Թուրքիայում մարդու իրավունքների ճգնաժամը լուրջ տեսք է ստացել»:
«Ընդունելի չէ, որ G20-ը մի կողմից ընդգծի ժողովրդավարության արժեքներն ու խոսքի ազատությունը և միևնույն ժամանակ իր աչքերը փակի մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման դիմաց»,-հավելեց Շեթին:
Այս նիստի ընթացքում, որին ի դեպ ներկա էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, Շեթին նրան ծայրահեղ ազգայնական իշխանավոր անվանեց, ով երկրում իր հանդեպ համակրանքի չափերը բարձրացնելու համար դիմում է հալածողական քայլերի:
Միջազգային ներում կազմակերպությունը հինգշաբթի օրը դատապարտեց անցած երեքշաբթի օրը Բոյուք Ադա կղզում Թուրքիայի անվտանգության ուժերի աշխատակիցների միջոցով այդ կազմակերպության գրասենյակի տնօրեն Այդիլ Ասրի և 7 այլ իրավապաշտանների կալանավորումը:
2016 թվականի հուլիսի 15-ի ձախողած հեղաշրջումից ի վեր Թուրքիայի իշխանությունները բռնաճնշումներ են գործադրում այդ երկրի տարբեր կառույցների դեմ, որի շրջագծում կալանավորվել է շուրջ 50 հազար մարդ և ավելի քան 100 հազար ուրիշներ հեռացվել են աշխատանքից: