Քըլըչդարօղլուն որոշել է ավարտել «արդարության երթը»
https://parstoday.ir/hy/news/world-i66778-Քըլըչդարօղլուն_որոշել_է_ավարտել_արդարության_երթը
Հուլիսի 8-ին Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Անկարայից մինչև Ստամբուլ 28 օր տևողությամբ և 450 կմ. ձգվող «արդարության երթ»-ն ավարտվելու է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 09, 2017 11:31 Asia/Tehran
  • Քըլըչդարօղլուն որոշել է ավարտել «արդարության երթը»

Հուլիսի 8-ին Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Անկարայից մինչև Ստամբուլ 28 օր տևողությամբ և 450 կմ. ձգվող «արդարության երթ»-ն ավարտվելու է:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ ԺՀԿ-ական պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը բողոքարկելու նպատակով անցկացվող երթը գլխավորում է  կուսակցության 68-ամյա ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն:  

ԺՀԿ-ի ղեկավարի այդ նախաձեռնությունը դարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հազարավոր ընդդիմադիրների մեծ երթը:

Հղում անելով թուրքական աղբյուրների, ԻՌՆԱ գործակալությունը մեկ այլ լուրով հաղորդել է, որ Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող և «Ազգային շարժում» կուսակցությունները Թուրքիայի 18 կետանոց Սահմանադրության  բարեփոխման հեղինակներն են, որոնք խորհրդարանին աղմկահարույց օրինագիծ ներկայացնելով, պահանջել են գումարային տուգանք սահմանել Քուրդստան բառը գործածող պատգամավորների համար: