Էրդողանը և Ալիևը բանակցել են ԼՂ հակամարտության շուրջ
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերջ դնելու ուղիները:
Սպուտնիկ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի գրասենյակը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է.«Կիրակի երեկոյան տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը բանակցել են Ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու ուղիների շուրջ, և Ալիևը հակամարտության հետ կապված մանրամասների վերաբերյալ իրազեկել է Էրդողանին»:
Ըստ հաղորդման՝ հանդիպման ժամանակ Էրդողանն ընդգծել է.«Անկարան մշտապես աջակցում է միջազգային օրենքների շրջանակում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»:
Էրդողանը և Ալիևը նաև բանակցել են ռազմական ոլորտում երկու երկրի համագործակցության ամրապնդման շուրջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 9-ին ժամանել է Թուրքիայի Ստամբուլ քաղաք՝ մասնակցելու 22-րդ Համաշխարհային նավթային կոնգրեսին: