Հանդիպել են Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը
Այսօր՝ հուլիսի 11-ին, Մաուրեբախում` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Նախարարներն անդրադարձան երկկողմ դաշնակցային փոխգործակցության մի շարք հարցերի` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցմանը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։ Հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։
Այս համատեքստում երկուստեք շեշտվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։
operativ.am/