Թրամփն ու Մակրոնը կքննարկեն Սիրիան ու ահաբեկչության դեմ պայքարը
https://parstoday.ir/hy/news/world-i67028-Թրամփն_ու_Մակրոնը_կքննարկեն_Սիրիան_ու_ահաբեկչության_դեմ_պայքարը
ԱՄՆ-ի ու Ֆրանսայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը կքննարկեն Սիրիան ու ահաբեկչության դեմ պայքարը Փարիզում իրենց հանդիպման ընթացքում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2017 04:07 Asia/Tehran
  • Թրամփն ու Մակրոնը կքննարկեն Սիրիան ու ահաբեկչության դեմ պայքարը

ԱՄՆ-ի ու Ֆրանսայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը կքննարկեն Սիրիան ու ահաբեկչության դեմ պայքարը Փարիզում իրենց հանդիպման ընթացքում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Մակրոնը Թրամփին հրավիրել է այցելել Ֆրանսիա ՝ հուլիսի 14-ին Բաստիլիայի օրվա տոնակատարությունների շրջանակում։ Այցելության ընթացքում կկայանա երկու նախագահների երկկողմանի հանդիպումն ու համատեղ մամուլի ասուլիսը։

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հարաբերությունները շատ դրական են։ «Մենք փոքր տարաձայնություններ ունենք որոշ հարցերի շուրջ, բայց մեծամասամբ մեր դիրքորոշումները քիչ թե շատ նման են»,- նշել է նա։
news.am