Հակոբ Մարթայան. ժամանակակից թուրքերենի հայազգի հիմնադիրը
https://parstoday.ir/hy/news/world-i67030-Հակոբ_Մարթայան._ժամանակակից_թուրքերենի_հայազգի_հիմնադիրը
The Armenian Weekly պարբերականն, անդրադառնալով վերջերս The Economist-ի հրապարակած հոդվածին, որի համաձայն` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է իր լեզվից մաքրել արևմտյան բառերը, վերհիշել է թուրքերենի ստեղծման հայազգի մասնագետի մասնակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2017 04:30 Asia/Tehran
  • Հակոբ Մարթայան. ժամանակակից թուրքերենի հայազգի հիմնադիրը

The Armenian Weekly պարբերականն, անդրադառնալով վերջերս The Economist-ի հրապարակած հոդվածին, որի համաձայն` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է իր լեզվից մաքրել արևմտյան բառերը, վերհիշել է թուրքերենի ստեղծման հայազգի մասնագետի մասնակցությունը:

Վեց դարի ընթացքում Օսմանյան կայսրությունում օրենքները, կրոնական տեքստերը և գրականությունը գրվել է արաբերենով` բազմաթիվ արաբական և պարսկական բառերի կիրառմամբ:
1923-ին ձևավորված Թուրքական հանրապետությունը նոր լեզու ստեղծելու որոշում կայացրեց, որը պետք է լիներ լատինատառ: Գիտնականները սկսեցին նոր քերականական կանոններ հնարել և նոր բառեր ստեղծել, ինչպես նաև փոխառելով որոշ բառեր այլ լեզուներից` այդպիսով ստեղծելով ժամանակակից թուրքերենը:
Ինչպես նշում է պարբերականը, ժամանակակից թուրքերենը վերաձևավորել և ստեղծել օգնել է հայազգի Հակոբ Մարթայանը:
Մարթայանը կամ Հակոբ Դիլաչարը եղել է Թուրքիայի լեզվի պետական ինստիտուտի առաջին գլխավոր քարտուղարն ու գլխավոր մասնագետը: Նա եղել է նաև թուրքական հանրագիտարանի գլխավոր խորհրդականը:

Tert.am