Մամուլի տեսություն 14-07-2017
Բարեկամ և հարևան երկիր ՝ Օմանի հետ ԻԻՀ-ի հարաբերությունները չեն սահմանափակվում տնտեսական, առևտրական ու մշակութային ոլորտներով:
«Ջամե Ջամ»
Իրանի և Օմանի ստրատեգիական հարաբերությունները
Հեղինակ : Օմանում Իրանի նախկին դեսպան ՝ Հոսեյն Նուշաբադի
Իրան-Օման հարաբերությունները դրական զարգացում են արձանագրում: Եզակի աշխարհագրական դիրք զբաղեցնելով և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ մի քանի երկրների հետ հարևանության, խորհրդի անդամ երկրների միջև լարվածության հարցում միջնորդի դերում հանդես գալու , տարածաշրջանի ու աշխարհի երկրների հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու հանգամանքը, բոլորը օմանին դարձրել են տարածաշրջանային միջնորդ երկիր:
Հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների սկզբունքով, ԻԻՀ-ը մշտապես հայտնել է Պարսից ծոցի զգայուն տարածքում խնդիրների վերացմանն ուղղված իր աջակցությունը ՝ խորհրդի անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացումն իր օրակարգում ունենալով: Թեհրանը կարևորում է այդ երկրների քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունների զարգացումը:
Բարեկամ և հարևան երկիր ՝ Օմանի հետ ԻԻՀ-ի հարաբերությունները չեն սահմանափակվում տնտեսական, առևտրական ու մշակութային ոլորտներով: Երկու երկրի միջև բարեկաման հարաբերությունների սահմաններն ընդլայնվել են անվտանգության ու ռազմական ոլորտներ:
Տարածաշրջանի երկու մեծ ու կարևոր երկրներ ՝ Իրանի և Օմանի հարաբերությունների խորացման մասին են վկայում Ստրատեգիական համատեղ կոմիտեի ձևավորումը, Օմանի ծովում փրկարրական համատեղ մանևրի անցկացումը, անվտանգության բնագավառի համաձայնագրերի ստորագրումը, Օմանի ծովում, Հնդկական օվկիանոսում Իրանի ծովուժի խաղաղասիրական առաքելությունները :
«Համշահրի»
«Weekly Standard» -Դոնալդ Թրամփը մտադիր է կրկին անգամ հաստատել միջուկային համաձայնությանն Իրանի հետևելու հարցը
Դոնալդ Թրամփը մտադիր է կրկին անգամ հաստատել միջուկային համաձայնությանը Իրանի հետևելու հարցը: ԱՄՆ կառավարությունը Կոնգրեսին է ներկայացնելու համաձայնության նկատմամբ Իրանի հավատարմության մասին իր երկրորդ զեկույցը: ԱՄՆ Պետքարտուղար՝ Ռեքս Թիլերսոնը պարտականություն ունի 90 օրը մեկ անգամ, Կոնգրեսին զեկուցել ՀԳՀԾ-ի մասին:
Նախընտրական շրջանում, Թրամփը «աղետ» էր որակել Իրանի հետ միջուկային համաձայնությունը: ԱՄՆ նախագահը խոստացել էր, որ պատռելու է ՀԳՀԾ-ը:
«Իրան»
Էրդողան.«Թուրքիան Եվրամիությանը կարիք չունի»
Նշելով, որ Թուրքիայի բնակչության մեծ մասն այլևս չի ցանկանում երկիրը վրամիության անդամ դառնա, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Թուրքիան կարող է ինքնուրույն լինել և Եվրամիությանը կարիք չունի»:
Թուրքիայի նախագահն ավելացրել է .«Եվրամիությունը բացահայտորեն հայտարարի, որ մեզ չի ինտեգրելու իր կազմում: Այն ժամանակ մենք հանգիստ ենք լինելու և գործելու ենք երկրորդկամ երրորդ ծրագրերի համաձայն: Եվրամիությունը ոչ միայն մեզ չի հրավիրում իր ղեկավարների նիստին, այլև վատնում է մեր ժամանակը: Այնուամենայնիվ, մենք ևս որոշ ժամանակ շարունակելու ենք միության հետ մեր խաղաղ բանակցությունները»:
ԵՄ-Թուրքիա հարաբերությունները լարվել են Թուրքիայի հեղաշրջման փորձից ի վեր: Անցյալ օրը Շվեդիայի հինգ օրենսդիրներ Էրդողանի դեմ հայց են ներկայացրել: Հայցը բավարարվելու դեպքում , Էրդողանը կարող է ձերբակալվել: Մյուս կողմից, Թուրքիայի իշխող կուսակցությունը մի օրինագիծ է ներկայացվել, որով տուգանք է սահմանվելու խորհրդարանի այն պատգամավորների համոր, ովքեր օգտագործելու են ,Հայոց Ցեղասպանություն» և «Քուրդստան» բառերը:
1in.am
Ֆրանսիան փոխել է դոկտրինը Սիրիայի հանդեպ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո մամլո ասուլիսում հայտարարել է, որ Փարիզն այլևս չի պնդում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը։ Նրա խոսքով՝ առանցքային հանձնարարությունը պետք է դառնա երկրում ահաբեկչության վերացումը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Ասադի հեռանալն այլևս չի հանդիսանում Ֆրանսիայի համար անհրաժեշտ պայման»,-հավելել է Մակրոնը։
Ֆրանսիայի և ԱՄՆ-ի առաջնորդները բանակցությունների արդյունքներով առաջարկել են ստեղծել կոնտակտային խումբ, որը կզբաղվի Սիրիայի ապագայի հարցով ճանապարհային քարտեզի կազմման աշխատանքներով։ Դրա կազմի մեջ պետք է մտնեն ՄԱԿ ԱԽ մշտական անդամները, տարածաշրջանից շահագրգռված մասնակիցները, ինչպես նաև Դամասկոսի ներկայացուցիչը։
Lragir.am
Թուրքիան ռուսական Ս-400-ի համար 2.5 միլիարդ դոլար կվճարի
Թուրքիան համաձայնվել է 2.5 միլիարդ դոլար վճարել ռուսական Ս-400 հրթիռներ գնելու համար, հայտնում է Բլումբերգը: Թուրքիան երկու համալիր կգնի 2018 թվականին, որից հետո ևս երկու համալիր կարտադրվի Թուրքիայի տարածքում, հայտնել է թուրք պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ:
Բլումբերգը նշում է, որ Թուրքիայի այս քայլը հավանության չի արժանանում ՆԱՏՕ-ում: Ավելի վաղ ԱՄՆ ճնշման տակ Թուրքիան հրաժարվել էր հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնել չինական պետական ընկերությունից:
tert.am
ԱՄՆ-ում դատավորն ընդլայնել է Թրամփի միգրացիոն հրամանագրով մերձավոր բարեկամներ համարվող մարդկանց ցանկը
Հոնոլուլուի շրջանային դատավոր Դերիկ Ուոթսոնը բավարարել է ամերիկյան Հավայի նահանգի խնդրագիրը և հանել է որոշ մարդկանց 6 երկրի քաղաքացիների մուտքը սահմանափակող միգրացիայի մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի գործողությունից, հայտնում է Reuters գործակալությունը:
Ուոթսոնի հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ-ում տատիկի կամ պապիկի, թոռան, զարմիկի կամ զարմուհու, ոչ հարազատ եղբայրների և քույրերի առկայությունը բավականաչափ պայման է երկիր մուտք գործելու համար:
Հոնոլուլուի շրջանային դատավոր Դերիք Ուոթսոնն իր որոշմամբ ընտանեկան կապերի այդ կատեգորիաներն ընդգրկել է այն կատեգորիաների թվում, որոնք բավարար են ԱՄՆ մուտքի հավակնելու համար՝ դա բացատրելով «ողջամտությամբ»:
Ավելի վաղ Ուոթսոնը մերժել էր Հավայի նահանգի՝ իմաստով համանման միջնորդությունն ընթացակարգային հակասությունների համար: Անցած շաբաթ խնդրագիրը ներկայացվել էր ուղղված ձևով:
Դատական հայցում նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը խախտում է Գերագույն դատարանի հրահանգները՝ սխալ կերպով բացառելով մարդկանց, ովքեր իրականում սերտ ընտանեկան կապեր ունեն ԱՄՆ-ում բնակվող մարդկանց հետ: Ինչպես նշված է հայցում, Թրամփի վարչակազմի հրապարակած ուղեցույցը չափազանց նեղ է ընկալում, թե որ ընտանեկան կապերը թույլ կտան այդ երկրների քաղաքացիներին ԱՄՆ այցելել:
ԱՄՆ դեսպանատներ և հյուպատոսություններ ուղարկված նոր չափորոշիչների համաձայն՝ վեց երկրից դիմումատուները պետք է ապացուցեին, որ իրենց մերձավոր բարեկամները՝ ծնողները, ամուսինները, նշանածները, երեխաները, փեսան կամ հարսը, եղբայրները կամ քույրերն ապրում են ԱՄՆ-ում: Նշվում էր, որ տատիկներն ու պապիկները, թոռները, մորաքույրերն ու քեռիները, զարմիկները, ոչ հարազատ եղբայրները, նշանածները չեն համարվում մերձավոր բարեկամ: