ԱՄՆ-ը խոստովանել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i67238-ԱՄՆ_ը_խոստովանել_է_որ_Իրանը_հավատարիմ_է_ՀԳՀԾ_ին
ԱՄՆ-ի կառավարությունը խոստովանել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2017 12:41 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը խոստովանել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին

ԱՄՆ-ի կառավարությունը խոստովանել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին:

«Վիքլի Ստանդարտ» լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը նախքան Կոնգրեսին զեկույց ներկայացնելը կրկին հաստատել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ի համաձայնությանը։ Սակայն ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է, որ հավանաբար մինչև հոկտեմբեր Վաշինգտոնը կփորձի չեղարկել համաձայնությունը: 

ԱՄՆ-ի օրենքների համաձայն՝ այդ երկրի կառավարությունը պարտավոր է 90 օրը մեկ անգամ ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության մասին  զեկույց ներկայացնել Կոնգրեսին: 

«Վիքլի Ստանդարտ» կայքը գրել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը կողմ են Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանմանը, մինչդեռ Սպիտակ տան ավագ ստրատեգ Ստիվ Բանոնը դեմ է դրան: