ԱՄՆ-ը խոստովանել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին
ԱՄՆ-ի կառավարությունը խոստովանել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին:
«Վիքլի Ստանդարտ» լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը նախքան Կոնգրեսին զեկույց ներկայացնելը կրկին հաստատել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ի համաձայնությանը։ Սակայն ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է, որ հավանաբար մինչև հոկտեմբեր Վաշինգտոնը կփորձի չեղարկել համաձայնությունը:
ԱՄՆ-ի օրենքների համաձայն՝ այդ երկրի կառավարությունը պարտավոր է 90 օրը մեկ անգամ ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության մասին զեկույց ներկայացնել Կոնգրեսին:
«Վիքլի Ստանդարտ» կայքը գրել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը կողմ են Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանմանը, մինչդեռ Սպիտակ տան ավագ ստրատեգ Ստիվ Բանոնը դեմ է դրան: