Թուրքիան կրկին արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել ՆԱՏՕ-ի թուրքական ավիաբազան
https://parstoday.ir/hy/news/world-i67336-Թուրքիան_կրկին_արգելել_է_գերմանացի_պատգամավորներին_այցելել_ՆԱՏՕ_ի_թուրքական_ավիաբազան
Թուրքիան մերժել է թույլատրել գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Կոնիա քաղաքի մոտակայքում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազա, որտեղ տեղակայված են գերմանացի զինվորականները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2017 13:28 Asia/Tehran
  • Թուրքիան կրկին արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել ՆԱՏՕ-ի թուրքական ավիաբազան

Թուրքիան մերժել է թույլատրել գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Կոնիա քաղաքի մոտակայքում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազա, որտեղ տեղակայված են գերմանացի զինվորականները:

Ինչպես հաղորդում է Tert.am-ը, նշվում է, որ այս քայլով նոր լարվածություն է առաջացել ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրի` Գերմանիայի և Թուրքիայի միջև:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ գերմանացի պատգամավորներին արգելվել էր այցելել մեկ այլ թուրքական ավիաբազա` «Ինջիրլիք», որտեղ նույնպես տեղակայված էին գերմանացի զինվորներ: Տարաձայնության պատճառով Գերմանին որոշում է կայացրել ավիաբազայի իր զինտեխնիկան և զորքերը տեղափոխել Հորդանան:

Հունիսին Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ գերմանական խորհրդարանական պատվիրակությունը կարող է այցելել ՆԱՏՕ-ի ավիաբազան Կոնիայում:

lratvakan.am/