Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա օրերին կանցկացնեն համատեղ զորավարժություններ
https://parstoday.ir/hy/news/world-i6736-Ադրբեջանն_ու_Թուրքիան_առաջիկա_օրերին_կանցկացնեն_համատեղ_զորավարժություններ
Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը թուրքական Կոնիա նահանգում կանցկացնեն TURAZ Şahini-2016 համատեղ զորավարժություններ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2016 08:56 Asia/Tehran
  • Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա օրերին կանցկացնեն համատեղ զորավարժություններ

Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը թուրքական Կոնիա նահանգում կանցկացնեն TURAZ Şahini-2016 համատեղ զորավարժություններ։

Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի Գլխավոր շտաբի հաղորդագրությանը։

Երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները կանցկացվեն մարտի 7-25-ը։

Նշվում է, որ կողմերը ռազմաօդային համատեղ վարժանքներ են անցկացրել նաև անցած տարի։