Հակաիսրայելյան ցույցեր Նեթանյահուի Փարիզ կատարելիք ուղևորության շեմին
Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենյամին Նետանյահուի Փարիզ կատարելիք ուղևորությունից զայրացած ֆրանսիացիները բողոքի ակցիաներ են կազմակերպել այդ քաղաքում:
Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման՝ բողոքարարները, որոնց շարքերում էին նաև Ֆրանսիայում բնակվող մուսուլմաններ, շաբաթ օրը՝ հանրահավաք անցկացնելով Փարիզի «Ռիփոլիք» հրապարակում և բարձրացնելով Ֆրանսիայի ու Սիոնիստական ռեժիմի ղեկավարության պատկերները, պահանջեցին նրանց դատի տալ որպես Պաղեստինում իրականացված ոճիրների հեղինակներ ու մասնակիցներ:
Նեթանյահուն կիրակի օրը Ելիզեյան պալատում հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Բողոքարարները նաև հայտարարեցին, որ խիստ զայրացած են նրա համար, որ Ֆրանսիայի նախագահն ԱՄՆ-ի նախագահին հյուրընկալելուց հետո հյուրընկալում է նաև Իսրայելի ռեժիմի վարչապետին: