Թուրքիայում ձերբակալել են քրդամետ կուսակցության պատգամավորի
Հուլիս 16, 2017 10:29 Asia/Tehran
Թուրքիայում ձերբակալվել է Վանից քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)` պատգամավոր Ադեմ Գևերլին: Այս մասին հաղորդում է թուրքական «Դիքեն» լրատվական կայքը:
Ըստ տեղեկության Գևերլիի դեմ Շըրնաքում հարուցվել է քրեական գործ: Հաղորդվում է, որ վերջինս այդ գործով պետք է ցուցմունք տա: Ներկա դրությամբ Թուրքիայի բանտերում են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում` HDP-ի առաջնորդներից Սելահեթթին Դեմիրթաշը:
Ankakh.com
Պիտակ