ԵՄ.«Թուրքիան պետք է հարգի ժողովրդավարական արժեքները»
https://parstoday.ir/hy/news/world-i67440-ԵՄ._Թուրքիան_պետք_է_հարգի_ժողովրդավարական_արժեքները
Թուրքիայում ձախողված հեղաշրջման կազմակերպիչների դեմ նախագահ Էրդողանի կոշտ հայտարարություններից մեկ օր անց Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է.«Եթե Թուրքիան հավակնում է անդամակցել Եվրամիությանը, պետք է հարգի ժողովրդավարական արժեքները»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2017 14:23 Asia/Tehran
  • ԵՄ.«Թուրքիան պետք է հարգի ժողովրդավարական արժեքները»

Թուրքիայում ձախողված հեղաշրջման կազմակերպիչների դեմ նախագահ Էրդողանի կոշտ հայտարարություններից մեկ օր անց Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է.«Եթե Թուրքիան հավակնում է անդամակցել Եվրամիությանը, պետք է հարգի ժողովրդավարական արժեքները»։

Գերմանական «Բիլդ» պարբերականում լույս տեսած հոդվածում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը գրել է.«Թուրքիան պետք է հստակորեն ապացուցի եվրոպացի լինելու իր կամքը և ամենայն հարգանքով ընդունի եվրոպական հիմնարար արժեքները»:

Թուրքական ծագմամբ գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի մասին, ում Անկարան մեղադրում է ահաբեկչությանն աջակցելու մեջ,  Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է.«Որպես օրինակ մարդու իրավունքները, մամուլի ազատությունը և օրենքի իշխանությունը չեն համապատասխանում չհիմնավորված մեղադրանքով մի քանի ամսով լրագրողների կալանավորմանը»:

Հուլիսի 15-ին կազմակերպած հեղաշրջման փորձի առաջին տարելիցի օրն ունեցած ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը խոստացավ գլխատել բոլոր դավաճաններին: