ԱՄՆ-ն պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ
Ամերիկյան ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ միջուկային համաձայնությանն Իրանի հավատարմությունը հայտարարվելուն զուգահեռ Վաշինգտոնը պատրաստվում է ԻԻՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել:
BuzzFeed և Free Beacon ինտերնետային կայքերի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը մոտ օրերս նոր պատժամիջոցներ է գործադրելու իրանական 7 կառույցների և Իրանի 5 քաղաքացիների դեմ:
Շրջափակումները նպատակ ունեն շեշտել Իրանի դեմ շրջափակումների հարցում Վաշինգտոնի վճռականությունն ու նաև տարածաշրջանում Իրանի բացասական գործունեության մասին ամերիկացիների մտայնությունը:
BuzzFeed ինտերնետային կայքէջը հայտարարել է, որ իր տրամադրության տակ ունի այն խստաոճ հաղորդագրության օրինակը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նպատակ ունի հրապարակել ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը հայտարարվելուն զուգահեռ:
BuzzFeed-ի տեղեկությունների համաձայն՝ Իրանի հետ միջուկային համաձայնության երկրորդ ամյակին Թրամփի կառավարությունն ԻԻՀ-ի այսպես կոչված հրթիռային անօրինական ծրագիրը թիրախավորող շրջափակումներ գործադրելով նպատակ ունի խստացնել ԻԻՀ-ի դեմ ճնշումները:
ԻԻՀ-ն բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ իր բալիստիկ հրթիռներն ատոմային մարտագլխիկներ կրելու նպատակով նախագծված չեն և Իրանն ատոմային զենքի կարիք չունի, քանի որ Իսլամական հեղափոխության առաջնորդի կրոնական հրամանագրով միջուկային զենքի կիրառումն անթույլատրելի է: Իրանը նաև հայտարարել է, որ լիովին հավատարիմ է Միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագիր՝ Էն Փի Թի-ին: