Ստամբուլի մետրոն կաթվածահար է եղել ուժեղ հեղեղի պատճառով
Ստամբուլում ուժեղ անձրեւի հետեւանքով մետրոյի մի քանի կայարաններում հեղեղումներ են, քաղաքի շատ շրջաններում ավտոմեքենաների երթեւեկությունը կաթվածահար է, հայտնում է NTV հեռուստաալիքը:
Մի շարք փողոցներ ամբողջովին ծածկվել են ջրով, քաղաքի բնակիչները ստիպված լողալով են անցնում: Գետնանցումները, թունելները եւ տների ստորին հարկերն ամբողջովին ջրի տակ են անցել: Հասարակական տրանսպորտն աշխատում է խոչընդոտներով:
Արտակարգ իրավիճակների վարչության համակարգող կենտրոնից զգուշացնում են հնարավոր սողանքների մասին: Օդերեւութաբանները զգուշացնում են Մարմարի ծովի եւ Թրակիայի շրջանում անձրեւի ուժեղացման մասին:
Ստամբուլի քաղաքապետարանը զգուշացրել է վարորդներին զերծ մնալ ուղեւորություններից, մինչեւ կարգավորվի իրավիճակը:
galatv.am/