Զարիֆ.«ԱՄՆ-ն խախտում է ՀԳՀԾ-ն»
Կարևորելով Իրանի կողմից ՀԳՀԾ-ի լիովին գործադրումը Իրանի ԱԳ նախարարը նշել է.«ԱՄՆ-ն դեռ շարունակում է խախտել ՀԳՀԾ-ն»:
Լիբանանի Ալ-Մայադին հեռուստատեսությանը տված հարցազրույցում, նշելով որ հրթիռային ծրագրի հարցով ԱՄՆ-ն մեղադրում է ԻԻՀ-ին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է.«Ըստ ՀԳՀԾ-ի միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորություն չունեցող հրթիռների փորձարկումը օրինական է»:
«ԻԻՀ-ն երբեք միջուկային մարտագլխիկներով հրթիռներ չի պատրաստելու»․ հավելել է Զարիֆը:
Շեշտելով, որ այդ զենքերը միայն օգտագործվելու են Իրանի պաշտպանության համար Զարիֆը հույս է հայտնել, որ մի օր բոլոր երկրներն էլ նույն դիրքորոշումը որդեգրեն:
Զարիֆը նաև ասել է.«Ի տարբերություն իրենց հարևանների վրա հաձակվող երկրների Իրանը Իրաքի ու Սիրիայի պաշտոնական հրավերով ներկա է այդ երկրներում և խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում նրանց»: