Թուրքիայում Amnesty International-ի գրասենյակի տնօրենը շարունակում է մնալ կալանքի տակ
Թուրքիայի դատական կառույցը տեղեկացրել է,որ Amnesty International-ի գրասենյակի տնօրենը կշարունակի մնալ կալանքի տակ:
Ստամբուլից Reuters լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թուրքիայի դատարանի պահանջով՝ Amnesty International-ի Թուրքիայի գրասենյակի տնօրեն Իդիլ Էսերը և մարդու իրավունքների ևս 9-ը ակտիվիստները մինչև դատավարության ժամկետը կշարունակեն մնալ կալանքի տակ:
Ըստ հաղորդման Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր՝ Սեզգին Տանրիկուլուն հայտարարել է, որ մարդու իրավունքների ոլորտի այս 10 ակիտվիստները ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով հուլիսի սկզբից գտնվում են կալանքի տակ:
Ձերբակալվածներից 8-ը Թուրքիայի, մեկը Շվեդիայի և մեկը Գերմանիայի քաղաքացիներ են:
«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայում այդ կազմակերպության գրասենյակի տնօրենի և մարդու իրավունքների մյուս ակտիվիստների ձերբակալությունը կեղծ արդարություն է որակել: