Թուրքիայում Amnesty International-ի գրասենյակի տնօրենը շարունակում է մնալ կալանքի տակ
https://parstoday.ir/hy/news/world-i67590-Թուրքիայում_amnesty_international_ի_գրասենյակի_տնօրենը_շարունակում_է_մնալ_կալանքի_տակ
Թուրքիայի դատական կառույցը տեղեկացրել է,որ Amnesty International-ի գրասենյակի տնօրենը կշարունակի մնալ կալանքի տակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2017 14:21 Asia/Tehran
  • Թուրքիայում   Amnesty International-ի գրասենյակի տնօրենը շարունակում է մնալ կալանքի տակ

Թուրքիայի դատական կառույցը տեղեկացրել է,որ Amnesty International-ի գրասենյակի տնօրենը կշարունակի մնալ կալանքի տակ:

Ստամբուլից Reuters լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թուրքիայի դատարանի պահանջով՝  Amnesty International-ի Թուրքիայի գրասենյակի տնօրեն Իդիլ Էսերը և  մարդու իրավունքների ևս 9-ը ակտիվիստները մինչև դատավարության ժամկետը կշարունակեն մնալ կալանքի տակ:

Ըստ հաղորդման Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր՝ Սեզգին Տանրիկուլուն հայտարարել է, որ  մարդու իրավունքների ոլորտի այս 10 ակիտվիստները  ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով հուլիսի սկզբից գտնվում են կալանքի տակ: 

Ձերբակալվածներից 8-ը Թուրքիայի, մեկը Շվեդիայի և մեկը Գերմանիայի քաղաքացիներ են:

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայում այդ կազմակերպության գրասենյակի տնօրենի և  մարդու իրավունքների մյուս ակտիվիստների ձերբակալությունը կեղծ արդարություն է որակել: