ԱՄՆ-ը՝ ՀԳՀԾ-ի առաջին խախտողը
Իտալական Il Sole օրաթերթի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ն առաջին երկիրն է, որը խախտել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը:
Il Sole օրաթերթն իր չորեքշաբթի օրվա համարում գրել է.«Թեև ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփը դժկամությամբ Կոնգրեսում հաստատեց, որ ԻԻՀ-ը հավատարիմ է ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորություններին, սակայն նոր շրջափակումներ սահմանեց Թեհրանի միջուկային ծրագրին առնչվող խմբերի ու անձանց նկատմամբ»:
Իտալական օրաթերթի հաղորդմամբ, ԱՄՆ-ը միջուկային համաձայնությունը խախտում է նաև Իրանի հետ առևտրական կապերը խափանելու նպատակով՝ եվրոպական ֆինանսական կառույցների ու բանկերի վրա առանց պատճառի ճնշումներ գործադրելով:
ԱՄՆ կառավարությունը երեքշաբթի օրն Իրանի 18 քաղաքացիական անձանց ու կառույցների ներառել է իր ոչ միջուկային շրջափակումների ցանկում: