ԱՄՆ-ն նպատակ ունի փակել ՀԳՀԾ-ի գործադրմանը հետևող գրասենյակը
https://parstoday.ir/hy/news/world-i67720-ԱՄՆ_ն_նպատակ_ունի_փակել_ՀԳՀԾ_ի_գործադրմանը_հետևող_գրասենյակը
ԱՄՆ-ի նոր վարչակազմը քննարկում է ԻԻՀ-ի հետ միջուկային համաձայնության գործադրմանը հետևող գրասենյակի արձակման հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2017 01:34 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն նպատակ ունի փակել ՀԳՀԾ-ի գործադրմանը հետևող գրասենյակը

ԱՄՆ-ի նոր վարչակազմը քննարկում է ԻԻՀ-ի հետ միջուկային համաձայնության գործադրմանը հետևող գրասենյակի արձակման հարցը:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը չորեքշաբթի գիշեր հղում կատարելով «Յուրոնյուզ» հեռուստակայանի ինտերնետային կայքին, հաղորդեց, ԱՄՆ-ի պետքարտուղարության որոշ աղբյուրներ հայտարարել են, որ պարզ չէ, թե Իրանի հետ միջուկային համաձայնության գործադրմանը հետևող գրասենյակը փակվելով ԱՄՆ-ի պետքարտուղարության մեջ որ կառույցն է իր վրա վերցնելու ՀԳՀԾ-ի գործադրման պատասխանատվությունը:

Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ պետքարտուղարությունը Կոնգրեսին ներկայացրած վերջին զեկույցում հաստատեց, որ Իրանը մինչ այսօր հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին:

Նման պայմաններում սակայն ԱՄՆ-ն Իրանի դեմ ոչ-միջուկային շրջափակումների ցուցակը համալրեց 18 անհատների և կառույցների անուններով: ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունն իր հաղորդագրության մեջ այդ շրջափակումները պայմանավորել է հիշյալ անձանց ու կառույցների կողմից թույլ տրված օրինախախտումներով և հանցագործ արարքներով:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը կառավարության նիստում ընդգծեց. «Եթե ամերիկացիները փորձեն որևէ անվան ներքո և որևէ պատրվակով շրջափակումներ սահմանել Իրանի դեմ, Իրանի ժողովուրդը դրան համարժեք պատասխան կտա»: