ԱՄՆ-ն նպատակ ունի փակել ՀԳՀԾ-ի գործադրմանը հետևող գրասենյակը
ԱՄՆ-ի նոր վարչակազմը քննարկում է ԻԻՀ-ի հետ միջուկային համաձայնության գործադրմանը հետևող գրասենյակի արձակման հարցը:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը չորեքշաբթի գիշեր հղում կատարելով «Յուրոնյուզ» հեռուստակայանի ինտերնետային կայքին, հաղորդեց, ԱՄՆ-ի պետքարտուղարության որոշ աղբյուրներ հայտարարել են, որ պարզ չէ, թե Իրանի հետ միջուկային համաձայնության գործադրմանը հետևող գրասենյակը փակվելով ԱՄՆ-ի պետքարտուղարության մեջ որ կառույցն է իր վրա վերցնելու ՀԳՀԾ-ի գործադրման պատասխանատվությունը:
Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ պետքարտուղարությունը Կոնգրեսին ներկայացրած վերջին զեկույցում հաստատեց, որ Իրանը մինչ այսօր հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին:
Նման պայմաններում սակայն ԱՄՆ-ն Իրանի դեմ ոչ-միջուկային շրջափակումների ցուցակը համալրեց 18 անհատների և կառույցների անուններով: ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունն իր հաղորդագրության մեջ այդ շրջափակումները պայմանավորել է հիշյալ անձանց ու կառույցների կողմից թույլ տրված օրինախախտումներով և հանցագործ արարքներով:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը կառավարության նիստում ընդգծեց. «Եթե ամերիկացիները փորձեն որևէ անվան ներքո և որևէ պատրվակով շրջափակումներ սահմանել Իրանի դեմ, Իրանի ժողովուրդը դրան համարժեք պատասխան կտա»: