Ֆեդերիկա Մոգերինին կրկին պաշտպանել է ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/world-i67722-Ֆեդերիկա_Մոգերինին_կրկին_պաշտպանել_է_ՀԳՀԾ_ն
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն չորեքշաբթի օրը Բրյուսելում Գերմանիայի Հեսսեն նահանգի խաղաղության մրցանակի հանձնման հանդիսության ժամանակ, ասաց. «Իրանի հետ միջուկային համաձայնության ստորագրումից հետո միջազգային հարցերում տիրող մթնոլորտը նկատելիորեն փոխվել է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2017 01:34 Asia/Tehran
  • Ֆեդերիկա Մոգերինին կրկին պաշտպանել է ՀԳՀԾ-ն

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն չորեքշաբթի օրը Բրյուսելում Գերմանիայի Հեսսեն նահանգի խաղաղության մրցանակի հանձնման հանդիսության ժամանակ, ասաց. «Իրանի հետ միջուկային համաձայնության ստորագրումից հետո միջազգային հարցերում տիրող մթնոլորտը նկատելիորեն փոխվել է»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հավելեց. «Իրանի հետ միջուկային համաձայնությունը իրականություն դարձող հավաքական պատասխանատվության միջավայրի ստեղծում կամ դա գտնելը միշտ էլ հեշտ գործ չի համարվում և հաղթանակ-հաղթանակ լուծումներին ուղղված աշխատանքը համբերատարություն, կամք և նույնիսկ համառություն ու մեծ ճիգ է պահանջում»:

«Իրանի հետ միջուկային համաձայնությունից երկու տարի անց ԱԷՄԳ-ն շարունակ հաստատել է համաձայնության նախապայմանների լիարժեք գործադրումը և Իրանի հետ միջուկային համաձայնությունը միայն դա իրականություն դարձրած կողմերին և կամ մեկ-երկու երկրի չի պատկանում, այլ դա միջազգային հանրության սեփականությունն է»,-ընդգծեց Մոգերինին:

Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային բանակցություններում ունեցած դերակատարության համար Գերմանիայի Հեսսեն նահանգի խաղաղության մրցանակը հանձնվեց ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին: