Սիրիայի խնդրի նկատմամբ Ֆրանսիայի դիրքորոշման փոփոխությունը
Ֆրանսիային ԱԳ նախարարն ասել է.«Սիրիայի խաղաղության բանակցությունների ընթացքում Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելը Ֆրանսիայի նախապայմանը չէ»:
CNews հեռուստատեսության տված հարցազրույցում Ժան Իլ Լե Դրիանն ասել է.«Ֆրանսիայի նախագահական ընտություններում Էմանուել Մակրոնի հաղթանակը Փարիզին հնարավորություն է ընձեռել, որպեսզի վերանայի Սիրիայի նկատմամբ իր քաղաքականությունները»:
Նա հավելել է.«Ներկա դրությամբ Ֆրանսիան իր արտաքին քաղաքականության գերակա խնդիրներն են հակաահաբեկչական պայքարը և ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելվումը, ինչը մեծապես կնպաստի Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում Ֆրանսիայի դերակատարությանը»:
Լե Դրիանը Սիրիայի ճգնաժամին առնչվող մեծ ուժերին կոչ է արել միանալ միջնորդ խմբին, որ նախատեսում է բանակցային փակուղուց դուրս գալու ելքեր առաջարկել ընդդիմադիր կողմերին: